ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Սթրեսն, իրոք, վնասում է ուղեղը. գիտնականներ. news.am
Քրոնիկական սթրեսն, իրոք, հանգեցնում է ուղեղում նյարդային բջիջների կառուցվածքի փոփոխության եւ վնասման, հատկապես` նշաձեւ մարմնում, որը հույզերի եւ արտաքին սպառնալիքների փնտրտուքի կենտրոնն է, ասված է Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում:
«Նախկինում մենք արդեն ակնարկների էինք հանդիպել, որ նշաձեւ մարմինը սթրեսին բարդ եղանակով է արձագանքում: Ուսումնասիրելով նրա երեք շրջանի կառուցվածքը` մենք հայտնաբերել ենք, որ նրա միջին մասում նեյրոնները կրճատվում են քրոնիկական սթրեսի զարգացման դեպքում: Մյուս կողմից, մկների վրա մեր փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ ազդեցությունը կարելի է ճնշել` օգտագործելով արագ ազդող հակադեպրեսանտներ », — հայտնել է Կարլա Նասկան (Carla Nasca) Ռոքֆելլերների համալսարանից (ԱՄՆ):
Նասկան ու իր գործընկերները նման եզրակացության են հանգել` հետեւելով մի քանի տասնյակ լաբորատոր մկների պահվածքին եւ ուղեղի աշխատանքին, որոնց նրանք երեք շաբաթվա ընթացքում մի քանի ժամով տեղավորում էին հատուկ «կտտանքի խցիկներում», որտեղ կրծողը չէր կարող շարժվել եւ որտեղ օդի մուտքը նվազագույն էր:
Նման «բանտարկությունները» կրծողների մոտ սթրեսի են հանգեցնում, ինչը դրսեւորվում է նրան ասոցիալության ավելացմամբ, նախաձեռնողականության եւ նոր զգացողությունների փնտրտուքի կորստով, ինչպես նաեւ մի շարք այլ հետեւանքներով: Պարզվել է, որ այդ ամենը նյարդային վերջույթների մակերեսի եւ երկարության կրճատման հետեւանքն է նշաձեւ մարմնի միջին մասում:
Նյարդային բջիջների միջեւ վերջույթների քանակության կրճատման հակումը, գիտնականների խոսքով, հանգեցնում է նրան, որ նշաձեւ մարմինը կորցնում է նոր իրավիճակներին հարմարվելու կարողությունը եւ «անշարժանում» է այն դեպրեսիվ վիճակում, որում նա հայտնվել է քրոնիկական սթրեսի ազդեցության հետեւանքով:
Նասկան եւ իր գործընկերները հետագա փորձարկումների ընթացքում պարզել են, որ նման փոփոխություններն անվերադարձ չեն. գիտնականները կարողացել են կրծողների մոտ կանգնեցնել դրանց դրսեւորումներն ացետիլ-լեւոկարնիտինի` փորձարարական հակադեպրեսանտի օգնությամբ, որը դեռեւս բժշկական պրակտիկայի մեջ չի մտել:
01.06.2016 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ